Երեխայի լավագույն շահ, թե ծնողական կամայականություն
Rima2024-12-23T09:38:54+01:00Source of the picture is https://ishrarmenia.am/976/ Երեխայի լավագույն շահ, թե ծնողական կամայականություն ՀՀ ընտանեկան օրենսգրքի հիմնական, առանցքային սկզբունքը երեխայի լավագույն շահի ապահովումն է. երեխայի նկատմամբ իրականացվող ցանկացած գործողություն պետք է բխի նրա լավագույն շահերից: Երեխայի լավագույն շահի գաղափարը հայկական իրավական համակարգ մուտք է գործել ոչ վաղ անցյալում և պայմանավորված է ՀՀ օրենսդրությունը միջազգային պահանջներին համապատասխանեցնելու նկրտումներով: Սակայն, տեղայնացման և կիրարկման գործընթացներում այս գաղափարը որոշ դեպքերում այլափոխվում է, կարծես
