Բնակիչները հայտնվել են անելանելի իրավիճակում

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Երևան Քաղաքը շրջանցող Արշակունյաց 324 և ավելացող հատվածի բնակիչները հայտնվել են անելանելի իրավիճակում: Խնդիրը նրանումն է, որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհը նրանց բնականոն կյանքը անհնարին է դարձրել: Մոտ տասնհինգ տներ ,,ամբողջացել են՚՚ ավտոճանապարհի հետ: Չնայած Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների պնդումներին՝ որ ճանապարը կառուցվել է միջազգային բոլոր նորմերի պահպանումով և 50 մետր հեռավորության վրա, սակայն լուսանկարները և իրական փաստերը բոլորովին այլ բան են ապացուցում:

Մի փոքր նախապատմություն, դեռևս 2009 թվականից նշված տարածքի բնակիչները լիազոր մարմնի կողմից ծանուցվել են, որ իրենց տները/հասցեները/ ճանաչվեմ են Հանրային գերակա շահ և ենթակա են ապամոնտաժման, օրինակ բնակիչներից մեկի սեփականությունը գնահատվել է 270 000 հազար դոլլարին համրժեք, սակայն արդեն 2014 թվականին ,,Երևանի կառուցպատման ներդրումայնի ծրագրերի իրականացման գրասենյակի,, կողմից մերժվել է տունը ապամոնտաժելու որոշումը և ժանապարհի շինարարությունը համարվել է ,,անվտանգ,, բնակչի համար: Սակայն, ինչպես շատ հաճախ, այս դեպքում ևս իրական փաստերը այլ բան են ցույց տալիս՝ լուսանկարների մեջ պարզ երևում է՝ ճանապարհը պարսպող պատի և հարակից տների մոտ գտնվելը/25 մետր/, բնակիչները իրենց տներ կարող են գնալ միայն խիստ նեղ անցուղու միջոցով, մեքենաների աղմուկը, ճանապարհի բարձրության մակարդակը ՝ տների բարձրությունից, որի շնորհիվ բնակիչները տանը զգում են ,,հանրայի տարածքում,, ամենօրյա սեյսմիկ կայունության նվազումը, երեխաների համար խիստ վտանգավոր իրավիճակի ստեղծումը, ՃՏՊ-ների հետևանքով քանդված պարիսպների վտանգավորությունը/որոնք ամիսներ շարունակ չեն վերանորոգվում/, մի քանի տների՝ ճանապարհի շինարարության և գործարկման արդյունքում կիսափլուզված վիճակը, և բազմաթիվ, կյանքի համար անհամատեղելի հանգամանքների առաջացումը, հիմք չի հանդիսացել բոլոր ատյանների դատարանների համար՝ վնասների փոխհատուցման կամ իրավիճակի կարգավորման համար որոշում կայացնելու:

Ցավոք Հանրային գերակա շահի զոհերը յուրաքանչյուր նոր շինարարական նախագծի հետ ավելանում են՝ պայամանավորված կոռուպցիոն ռիսկերով, սակայն Ասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցիչը վերջերս ,,Ազատությունՙՙ ԹՎ-ի եթերում հայտնում էր, որ ավտոճոնոպարհի կառուցման կոռուպցիոն ռիսկերի մասին իրենք տեղեկություններ չունեն: Մեր գնահատմամբ այս հատվածում տեղի է ունեցել մարդու իրավունքների ոտնահարման կոպիտ խախտում, որը հենց պայամանավորված է կոռուպցիոն ռիսկերով:

ISHR Armenia

Անի Սուքիասյան