Վարդանյան Ռիմայի պատմությունը՝ Հայաստանից Գերմանիա
Rima2024-11-18T16:03:28+01:00Վարդանյան Ռիմայի պատմությունը՝ Հայաստանից Գերմանիա Ողջույն, ես Ռիման եմ, 28 տարեկան մի էնտուզիաստ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղից: Զբաղվում եմ լրագրությամբ, ստեղծագործում եմ, սիրում եմ ինձ հետաքրքրող թեմաների շուրջ հստակ կարծիք ունենալ և հայտնել, իսկ այդ հարցում ինձ օգնում են լրագրողական հմտությունները: Ապրելով աշխարհագրական և սոցիալ-տնտեսական առումով նաև, որոշակի հնարավորություններից զուրկ վայրում՝ ես բազմաթիվ խնդիրների եմ հանդիպել՝ կապված մարդու իրավունքների խախտման հետ, ինչն էլ դարձել է իմ՝ ստեղծագործելու հիմնական մոտիվացիան:
