Ապատեղեկատվության տեսակները և դրանց առանձնահատկությունները
ishr_online2026-06-15T19:42:55+02:00ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱ Մեդիագրագիտության և տեղեկատվական դիմադրողականության կրթական շարք Ապատեղեկատվությունը միատարր երևույթ չէ․ այն ունի տարբեր ձևեր, նպատակներ և տարածման մեխանիզմներ։ Հասկանալու համար, թե ինչպես է այն գործում տեղեկատվական միջավայրում, կարևոր է տարբերակել դրա հիմնական տեսակները և հասկանալ դրանց առանձնահատկությունները։ Ընդհանուր առմամբ, ժամանակակից տեղեկատվական միջավայրում կարելի է առանձնացնել երեք հիմնական մոտեցում՝ սխալ տեղեկատվություն (misinformation), նպատակային կեղծ տեղեկատվություն (disinformation) և վնասակար տեղեկատվության լայն շրջանակ (malinformation)։ Թեև այս տերմինները հաճախ օգտագործվում են միասին,
