Ֆակտչեք․ ՆԳՆ-ում «Ծնողական ժամն» արգելվա՞ծ է. ինչ է պնդում «Ժողովուրդը» և ինչ է ասում նախարարությունը
ishr_online2026-11-02T14:49:05+01:00Ֆակտչեք․ ՆԳՆ-ում «Ծնողական ժամն» արգելվա՞ծ է. ինչ է պնդում «Ժողովուրդը» և ինչ է ասում նախարարությունը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 08։00-ին, «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է «ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞» վերնագրով հոդված, որտեղ պնդվում է, թե Ներքին գործերի նախարարության մի շարք աշխատակիցների թույլ չեն տալիս օգտվել օրենքով նախատեսված «ծնողական ժամից»։ Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ «ՆԳՆ մի շարք աշխատակիցներ ահազանգել են», թե նախարարությունում ներքին կարգով իրենց արգելում
