Դիփֆեյքերից մինչև վախի սերմանում․ ապատեղեկատվության ինչ տեսակների են բախվում եվրոպական երկրները ընտրությունների ժամանակ
ishr_online2026-08-30T11:25:09+02:00Դիփֆեյքերից մինչև վախի սերմանում․ ապատեղեկատվության ինչ տեսակների են բախվում եվրոպական երկրները ընտրությունների ժամանակ Եվրոպայում ընտրական գործընթացները գնալով ավելի հաճախ են վերածվում ոչ միայն քաղաքական մրցակցության, այլև լայնածավալ տեղեկատվական պայքարի։ Սոցիալական ցանցերի ալգորիթմները, «քնած» օգտահաշիվները, արհեստական բանականությունը և հասարակության մեջ կուտակված վախերը թույլ են տալիս նույնիսկ մեկ իրական պատահարը վերածվել քաղաքական ճգնաժամի։ Երևանում անցկացված սեմինարի ժամանակ լեհական «praktycy.eu» կազմակերպության փորձագետները հայ լրագրողներին պատմեցին հատկապես ընտրությունների ժամանակ եվրոպական երկրներում հանդիպած ապատեղեկատվության տեսակների
