Պետության կողմից պաշտպանվող թափառող վտանգը
Rima2024-12-23T09:37:02+01:00Պետության կողմից պաշտպանվող թափառող վտանգը 2019 թվականին ՀՀ Խորհրդարանն ընդունեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող նախագիծը: ՀՀ քրեական օրենսգիրքը համալրվեց հոդվածով, որը, ընդհուպ, 2 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար: Օրենսդրական կարգավորումը վերաբերում է հիմնականում թափառող շների վերացման կանխարգելմանը: Պետության կողմից նախաձեռնվեց շների ստերջացման և վնասազերծման գործընթացը: Այս քայլով պետությունը, մի կողմից, լսեց կենդանիների պաշտպանների տարիների պայքարի ձայնը, մյուս կողմից, ցույց տվեց, որ ոչ
