Մանիպուլյացիայի անատոմիա․ 2026 թվականի ընտրությունները փաստերի լույսի ներքո
ishr_online2026-06-13T11:43:16+02:002026 թվականի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում դարձան ոչ միայն քաղաքական մրցակցության, այլև տեղեկատվական ազդեցության լայնածավալ գործողությունների փորձադաշտ Եթե նախորդ ընտրություններում հիմնական մարտահրավերները կապված էին ներքաղաքական պայքարի հետ, ապա այս անգամ միջազգային դիտորդները, փաստերի ստուգման կազմակերպությունները և տեղեկատվական անվտանգության մասնագետները արձանագրեցին աննախադեպ ծավալի արտաքին տեղեկատվական միջամտություններ, որոնց հիմնական աղբյուրը ռուսական ազդեցության ցանցերն էին։ Ըստ միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականների՝ Հայաստանի քաղաքացիներին տրամադրվել է իրական քաղաքական ընտրության հնարավորություն, իսկ ընտրական գործընթացն, ընդհանուր առմամբ, կազմակերպվել
