Ընտրություններից հետո ապատեղեկատվությունը չի նահանջել․ փոխվել են միայն թիրախներն ու մեթոդները
ishr_online2026-07-14T09:53:56+02:00Ընտրություններից հետո ապատեղեկատվությունը չի նահանջել․ փոխվել են միայն թիրախներն ու մեթոդները Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո ապատեղեկատվական հոսքերի ինտենսիվությունը չի նվազել։ Փոխարենը փոխվել են դրանց ձևերը, թիրախներն ու օգտագործվող գործիքները։ Եթե նախընտրական շրջանում գերակշռում էին ընտրությունների արդյունքների լեգիտիմության, միգրացիոն սպառնալիքների և արտաքին քաղաքական կողմնորոշման վերաբերյալ ուղղակի քարոզչական նարատիվները, ապա հետընտրական փուլում տեղեկատվական հարձակումները կենտրոնացել են պետական ինստիտուտների, անվտանգության միջավայրի և հասարակական վստահության հիմքերի վրա։ Կեղծ երկրաշարժի նախազգուշացում․ հարված ինստիտուցիոնալ վստահությանը
