Աղվերանի հանգստյան գոտիներից մեկում <<Մեդիա դերակատարների վերապատրաստում>>

ծրագրի շրջանակներում իրականացվեց խմբի առաջին բլոկային հանդիպումը։ Առաջին հանդիպման թեմանաերը առավել ակտուլ էին այսօրվա հայաստանյան լրատվական ոչ միանշանակ իրականության ընկալման, լրագրողական գործունեության մեջ հստակության և էտիկայի պահպանման տեսանկյունից։ Սեմինարների նյութերը ծավալուն լինելով հանդերձ, կրում էին ինտերակտիվ բնույթ, և մասնակիցների հնարավոություն տրվեց, ստացած տեղեկատվությանը զուգահեռ, քննության և անալիզի ենթարկել սեփական գիտելիքները և փորձը։ Սեմինարների թեմաներից էին՝ Մարդու իրավունքների լուսաբանումը լրագրության մեջ՝ առանձին ասպեկտներով, փաստերի վրա հիմնված նյութեր ստեղծելու առանձնահատկությունները, ոլորտային լրագրության առավելությունները, փաստերի սուգման անհրաժեշտությունը և այլն։ Ձևավորվեց անկախ լրատվական ոչ ֆորմալ մարմին՝ ՄԻՄՀ թիմ, որը առաջիկայում հանդես է գալու անկախ, քաղաքականությունից դուրս, և օբյեկտիվ մեկնաբաություններով։ Առաջիկայում սպասվում են նոր և հետաքրքիր հանդիպումներ։ Թիմը բաց է մտածող, վերլուծող նոր անդամների համար։

Ծրագիրը իրականացվում է Գերմանիայի Արտաքինործերի նախարարության ֆինանսավորմամբ

 

#CivilSocietyCooperation

 

 

 

 

 

 

Անի Սուքիասյանի