Փաստերի ստուգման գործիքներ և ապատեղեկատվության բացահայտման գործնական մեթոդներ
ishr_online2026-08-21T20:10:29+02:00Փաստերի ստուգման գործիքներ և ապատեղեկատվության բացահայտման գործնական մեթոդներ Ինչպե՞ս սովորել տարբերել իրական փաստը մանիպուլյացիայից Ժամանակակից տեղեկատվական միջավայրը ստեղծում է աննախադեպ հնարավորություններ՝ տեղեկություն ստանալու, տարածելու և հանրային քննարկումներին մասնակցելու համար։ Սակայն նույն միջավայրը դարձել է նաև ապատեղեկատվության, մանիպուլյատիվ հաղորդագրությունների և կեղծ բովանդակության արագ տարածման հարթակ։ Սոցիալական ցանցերում ամեն օր տարածվում են լուսանկարներ, տեսանյութեր, «շտապ» հայտարարություններ, առողջապահական խորհուրդներ և տարբեր մրցույթներ, որոնք առաջին հայացքից կարող են վստահելի թվալ։ Հենց այս մարտահրավերին էր
