Աշխատողների իրավունքների      պաշտպանության մոնիթորինգ                                   

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «երկխոսության Կառուցողական հանձնառություն» ծրագրի շրջանակներում հունվարի 29-ին տեղի ունեցավ «Մարդու իրավունքների միջազգային հանրություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Աշխատողների իրավունքների պաշտպանության մոնիթորինգ» ծրագրի, շահագրգիռ կողմերի հանդիպումը.

Հանդիպմանը մասնակցում էին ոլորտի հետ առնչվող պետական, հասարակական, միջազգային կառույցների ներկայացուցիչներ և փորձագետներ։ Թեման, իրականում, հասարակության շրջանում ներկայացնում է մեծ հետաքրքրություն, ոլորտի, տարիներով կուտակված խնդիրները այսօր ավելի քան արդիական են, ինչը ապցուցեց նաեւ հանդիպման ակտիվ, դինամիկ ընթացքը. Ծրագիրը նախատեսում է իրականացնել առավել խոցելի շերտի, առեւտրի ոլորտում ներգրավված աշխատողների աշխատանքային պայմանների, գործատուների հետ փաստացի եւ իրավական հարաբերությունների վերլուծություն եւ մոնիտորինգ , որպիսզի ապցուցելի եւ առարկայական փաստերի առկայությամբ լուսաբանվեն ոլորտի խնդիրները ։ Շահագրգիռ կողմերի հանդիպումը այս ծրագրի համար ուներ կարևոր նշանակություն, քանի որ առաջին հայացքից պարզ թվացող խնդիրները իրականում ենթադրում են ոչ պարզ լուծումներ  Այժմ ՀՀ-ում փաստացի բացակայում է այն կոնկրետ գործադիր մարմինը, որը իրավասու է ամբողջությամբ զբաղվելու աշխատողների իրավունքների պաշտպանության հարցերով , իսկ դատական ​​կարգով խախտված իրավունքների վերականգնումը բարդ հասանելի է և ծախսատար։ Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցացիայի «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մենթորների խմբի համակարգող Մարատ Ատովմյանը. Ծրագրի կազմակերպիչները ներկայացրեցին ծրագրի բաղադրիչները, որոնք են

1․Ցանցային վաճառասրահներիի

2․Աշխատողների իրավունքների վերաբերյալ ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման գորւաւո

3․Աշխատողների իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների մշակում և վերահսկողության գործիքների կիրառո

Ներկայացվեց ոլորտի իրավիճակը, որով կազմակերպությունը զբաղվում է արդեն մի քանի տարի, փորձելով անհատական լուծումներ տալ կոնկրետ դեպքերին, ինչը սակայն չի կարող հանդիսանալ խնդրի բավարար լուծում. Ներկայացվեց սոցիալակն հարցման անցկացման մեթոդաբանությունը։ Ծրագրի սոցիոլոգի կողմից ներդրվել են օբյեկտիվ հարցում անցկացնել գործիքներ, որոնք մինիմումի կհասցնեն արդյունքների հնարավոր սխալները։

Հանդիպմանը ներկա Հայաստանի արհմիությունների փոխնախագահ Բորիս Խառատյանը ներկայացրեց համատիրությունների գործունեության սկզբունքները, համատիրությունների համար օբյեկտիվ և սյուբեկտիվ բարդությունները՝ աշխատողների իրավունքների պաշտպանության համատեքստում։ Իրականում բավական մեծ մասնագիտական և փորձագիտական ներուժ պարունակող այս կառույցը նույնպես սահմանափակված է իր գործողություններում և  այսօր չի  հանդիսանում աշխատողների իրավունքների պաշտպանության  գործուն դերակատար։ Հանդիպմանը ներկա էր ՀՀ Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանը, ով ևս հաստատեց ծրագրի կարևորությունը և հայտնեց, կառույցի իրավասության շրջանակներում, աջակցության պատրաստակամության մասին։ Պարոն Այվազյանը մատնանշեց նախկին աշխատանքային տեսչության գործունեության բացասական կողմերը, որի հետ հիմնականում համաձայն էին ներկաների մեծամասնությունը։ Իսկ քննարկման մասնակիցների կողմից առաջ քաշվող նոր, առավել արդյունավետ կառույցի ստեղծման թեմայի քննարկումը  վիճելի հարց էր։ Հանդիպմանը ներկա էր նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Մարիաննա  Ավդալյանը, ով ներկայացրեց Հայաստանի կողմից վավերացրած ԱՄԿ կոնվենցիաները, նրանց կենսագործունեության երաշխիքները և ԱՄԿ կողմից իրականացվող նախագծերը։ Հանդիպմանը ներկա էին միջազգային սերտիֆիկացված փորձագետներ, գործարաների միության ներկայացուցիչներ, կազմակերպության անդամներ և կամավորներ։ Նախապես պլանավորված երկժամյա հանդիպումը տևեց երեք ժամ, բուռն քննարկումներով, բանավեճերով, ինչպես նաև հետագա համագործակցության շուրջ   պայմանավորվածություններ ձեռք բերելով։

 Ծրագրը համաֆինանասավորվում է ՄԻՄՀ Գրմանիայի IGFM German բաժանմունքի կողմից։ .

ՄԻՄՀ ՀԿ, ISHR Армения Բելա Շիքարյան