Humanrightsonline- ը մարզերում

   

Շիրակի մարզը , իր մեծությամբ երկրորդ մարզն է հանրապետությունում և գտնվում է Հայաստանի հյուսիսային հատվածում։ Ըստ վերջին տարիների հետազոտությունների տվյալների, գործազրկության մակարդակով գտնվում է երկրորդ տեղում. Մարզում խորհրդային տարիներին գործում էին բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք Հայաստանի անկախացումից հետո, տարբեր պատճառներով, փակվեցին, բարձրացնելով ազգաբնակչության գործազրկության մակարդակը. Մարզի ազգաբնակչության ցածր կենսամակարդակի պատճառներից են նաեւ գյուղատնտեսության համար անբարենպաստ պայմանները. Մարզի Արթիկ քաղաքը ունի մոտ 18000 բնակչություն, որտեղ գործում են 8 դրպոցներ եւ 5 մանկապարտեզ. Քաղաքը միշտ աչքի է ընկել կրթական բարձր մակարդակով, սակայն շատ հաճախ, լավ մասնագետները աշխատատեղերի բացակայության պատճառով, լքում են քաղաքը.

Քաղաքում, ընդհանուր առմամբ, մեծ է աշխատանքային միգրացիայի մակարդակը. Պայմանավորված տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով, քաղաքում անբավարար վիճակում է գտնվում մարդու իրավունքների սոցիալական ասպեկտը.

Հաշվի առնելով վերը նշված եւ մի շարք այլ հնգամանքներ, մարզային հանդիպումների համար մեր կողմից ընտրվել է Արթիկ քաղաքը. Հանդիպման համար հիմնականում հրավիրվել էին ավագ դպրոցների աշակերտները, ինչպես նաեւ մեծահասակներ, ըստ հետաքրքրվածությունների.

Հանդիպման առաջին հատվածում մասնակիցները ծանոթացան մարդու իրավունքների ընդհանուր դրույթներին, ոլորտը կարգավորող տեղական եւ միջազգային օրենսդրությանը, կազմակերպության հաջողված փորձին: Տեղեկություններ ստացան https://humanrights-online.org կայքի հնարավորությունների մասին:

Հանդիպման երկրորդ հատվածում, մասնակիցները, որոնք հիմնական ավագ դպրոցի աշակերտներ էին, կազմեցին փոքրիկ ֆոկուս խմբեր, որտեղ յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր համար ակտուալ եւ կարեւոր խնդիրներ:

Առաջին խմբի թեման լրատվական դաշտում ապատեղեկատվության, դեղին մամուլի, ինֆորմացիոն քաոսի թեման էր, որը հաճախ առջացնում է շփոթ եւ թյուրըմբռնում: Մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին հետագայում իրեց նյութերով եւ հոդվածներով թղթակցել humanrightsonlin կայքին եւ նպաստել անաչառ տեղեկատվության տարածմանը:

Երկրորդ եւ երրորդ խմբերի քննարկման թեմաները կրթական ոլորտի, հաշմանդամություն ունեցող անձանց, աշխատանքային իրավունքի խնդիրներն էին, երիտասարդները դատապարտում էին նախկին իշխանությունների օրորք ձեւավորված կոռուպցիոն հարաբերությունները Բուհերում:

Մեր աշխատանքային խմբին հաճելորեն զարմացրեց աշակերտների քաջատեղյակությունը եւ սեփական իրավունքներին տեր կանգնելու պատրաստակամությունը եւ ինչպես աշակերտներից մեկը ասաց, մենք հակված ենք պաշտպանելու մեր իրավունքները, քանի որ մեր սերունդն է երկրում հեղափոխություն իրականացրել:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց նոր հանդիպումներ կազմակերպելու մասին, շատ մասնակիցներ ցանկություն հայտնեցին դառնալու մեր կազմակերպության կամավոներ, ինչպես նաեւ սեփական հոդվածներով հանդես գալ կազմակերպության բլոգում:

 

Մարդու իրավունքների միջազգային հանրություն ՀԿ նախագահ Բելա Շիքարյան